Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Sergey, բարև Ձեզ, բավական է փորձել կանոնակարգել հաճախականությունը, և Ձեր միտքը կկենտրոնանա երևույթի վրա ու որը կստիպի ավելի հաճախ զբաղվելու: Ուստի լավ կլինի չմտածել դրա մասին և ցանկության դեպքում դիմել ինքնաբավարարման:

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Roman, բարև Ձեզ, Ձեր նկարագրությունը աղքատիկ է՝ պատկերացում կազմելու համար, թե ինչն է պատճառը: Հավանական պատճառներից կարող է լինել հիգիենայի խախտումը, որի համար խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածը.

https://www.med-practic.com/arm/610/17318/article.more.html

Sergey

08.01.2014

barev dzes bjishk jan,mi harc unem inch hachaxakanutyamb zbaxvel dzernasharjutyamb,vorpezi hetagayum xndirner charajanan?? naxapes shnorhakalutyun

roman

05.01.2014

Bjishk jan es 18 tarekanem u. Im arnandami vra nkatumem bshtikner dranq vtangavor en ardyoq ?

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Հարութ, բարև Ձեզ, առնանդամի գլխիկի կարմրություն կարող է առաջանալ հիգիենայի խախտումից, վարակային բորբոքական երևույթներից: Խորուրդ ենք տալիս կարդալ հոդվածը, որի հղումը ներկայացված է ստորև.

https://www.med-practic.com/arm/610/17318/article.more.html

harut

22.12.2013

bjishk yes txa em 19 tarekan, im arnandami glxik@ karmire, inchice da?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

16.12.2013

Հարգելի GAGO, նախ՝ պետք է նշել, որ իմպոտենտ բառը հանված է շրջանառությունից: Խոսքը ամենայն հավանականությամբ  էրեկցիայի/պոտենցիայի խանգարման մասին է, որի առաջացմանը նպաստում են հոգեբանական և օրգանական գործոնները:  Էրեկցիայի օրգանական խանգարման ժամանակ տղամարդը չի կարող զբաղվել ձեռնաշարժությամբ, քանի որ այս դեպքում ամբողջովին խանգարվում է առնանդամի արյան շրջանառությունը, ինչը չի դիտվում էրեկցիայի հոգեբանական խանգարման ժամանակ: Հետևաբար, կարելի է եզրակացնել որ տվյալ օրինակի դեպքում էրեկցիայի խանգարումը հոգեբանական բնույթի է, որը պահանջում է սեքսոլոգիական բուժում:
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

GAGO

14.12.2013

Asaceq xndrum kara impotent mard dernasharjucyamb zbaxvi .ete voch Incha patchar vor .erb porcumea aktiv serakan haraberucyun hasati knoj het chi stacvum ,inch@ kara patchar handisana ,ev da vtangavore 23 tarekan txai hamar,kpatasxaneq xndrum em

Մեդ-Պրակտիկ

14.12.2013

Դե ինչ... շարունակում եք կատակել...

Gagik

11.12.2013

BSHISHK ES TXA EM 22 TAREKAN BAYC CHGITEM INCH PITI ANEM ARAJIN GISHER@ DRA HAMAR CHEM AMUSNANUM. NAXAPES SHNORAKALUTYUN.

Meri

05.12.2013

Anchap shnorhakal em patasxani hamar . Mi guce patcar@ es em.

Մեդ-Պրակտիկ

30.11.2013

Հարգելի Մերի, բարև Ձեզ, սարսափելի ոչինչ չկա, նման երևույթը եզակի կամ բացառիկ չէ, և հոգեբանական առումով ևս դատապարտելի չէ: Դա ընդամենը սեռական ցանկության մեխանիկական բավարարում է, որի ամենահավանական պատճառը այդ պահին առաջացած ցանկության բավարարումն է՝ այլ տարբերակով բավարարվելու հնարավորության բացակայության պայմաններում:

Meri

27.11.2013

Xndrum em asel amusins 42 tarekan e ev nkatel em gaxni zbaxvum e dzernasharzutyamb patcar@ karox eq asel Naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

20.09.2013

Հարգելի Գևորգ, բարև Ձեզ, ընդհանուր առմամբ ձեռնաշարժությունը ախտաբանական երևույթ չի համարվում, երբեմն օգնում է նույնիսկ ազատվել դժվար ֆիզիոլոգիական իրավիճակներից: Պետք չէ կենտրոնանալ, սևեռվել այդ մտքերի վրա, որը կարող է ավելի ակտիվացնել ցանկությունը, այլ մտածել, որ կարելի է երբեմն բավարարել սեփական ցանկությունները, սակայն շատ չտարվել դրանով:

 

Gevorg

16.09.2013

barev dzez bjishk jan es amen or zbaxvum em dzernasharjutyamb da ardyoq kvnasi indz hetagayum kam guce ev hima?

Մեդ-Պրակտիկ

13.09.2013

Հարգելի Կարեն, բարև Ձեզ, սերմնաժայթքումից` որպես երևույթ, մաշկային բորբոքական երևույթների զարգացումն անհավանական է, սակայն շատ հավանական է հիգիենա չպահպանելու հետևանքով առաջ գան որոշակի խնդիրներ։

 

karen

12.09.2013

barev dzez indz hetaqrqrum e ete texi e unenum sermnajaytqum xnaravor e dranic mashkayin hivandutyunner arachna

Մեդ-Պրակտիկ

03.09.2013

Հարգելի Լալա, բարև Ձեզ, հղիության ընթացքում ձեռնաշարժությունը չ կարող պտղին վնասել։

lala

28.08.2013

ardyoq dzernasharjutyamb zbaxvel@ hxiutyan @ntacqum vnasa ptxin?

Մեդ-Պրակտիկ

08.08.2013

Հարգելի Անաիս, բարև Ձեզ, նման երևույթների ավելի հավանական պատճառը հոգեբանական է։

Anais

05.08.2013

hargeli bjishk es 17 tarekan em dzernasharjutynic heto achqers cavum en et inchi het kara kapvac lini ? ev heto inc shat vat em zgum . kxndrei harcis patasxaneiq naxapes shnorhakalutyn

Արգիշտի

29.07.2013

Ձեռնաշարժությամբ զբաղվելը այդ տարիքից և ընթանրաես որ տարիքն ել լինի սխալ է, միակ միջոցը, որ կարող եք օգնել ձեր երեխային նրբանկատորեն բացատրեք որ դա սխալ է, և հետևողական եղեք որ նորից չանի, երբ մեկ շաբաթ անցնի նորից կարող եք զրույց ունենաք ձեր երեխայի հետ,որպիսի հետագայում գերի չդառնա ձեռնաշարժության:

Մեդ-Պրակտիկ

26.07.2013

Հարգելի Իննա, բարև Ձեզ, ձեռնաշարժությունը չի կարող դաշտանի ուշացման պատճառ լինել։

 

Inna

26.07.2013

isk inchn e patchar@ vor erb dranov em zbaxvum, dashtann ushanum e(16tar.)

Մեդ-Պրակտիկ

25.07.2013

Հարգելի Իննա, բարև Ձեզ, եթե ուզում եք հրաժարվել այդ սովորույթից, միակ տաեբերակը դրա վրա չկենտրոնանալն է և հստակ պատկերացումը, որ այն վնասակար չէ։ Ավելին երբեմն-երբեմն այն կարող է լիցքաթափման տարբերակ հանդիսանալ։ Փորձեք ավելի հանգիստ վերաբերվել այդ երևույթին, նույնիսկ ինքդ-քեզ արգելելը միայն կարող է հրահրել ցանկությունը։

Inna

24.07.2013

bayc hnaravor e dranic azatvel?

Մեդ-Պրակտիկ

22.07.2013

Հարգելի Իննա, բարև Ձեզ, ձեռնաշարժությունը հիվանդուփյուն չէ, ուստի բուժման միջոցներ չեն առաջարկվում։

Inna

18.07.2013

ardyoq bujum uni dzernasharjutyun@?

Մեդ-Պրակտիկ

14.07.2013

Հարգելի Արփինե, բարև Ձեզ, չափի մեջ ձեռնաշարժությունը, օրինակ, ոչ ամեն օր, վտանգ չի ներկայացնում ո’չ հիմա, ո’չ ապագայում; Կարող եք կարդալ ստորև հարցերի մեր պատասխանները, այդ մասին կան այլ գրառումներ;

Ani

14.07.2013

barev dzez bjishk jan knereq inc kaseq dzernasharshutyun zbaxvelu jamnak hnaravor e kusataxante vnasfi? ev aranc bjshki mijamtutyan karox em es tesnel kusataxantes ev ete ayo kaseq injpes?

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ